07  12  2018

Մարզպետն ուզում է ապացուցել` «ասողն» ինքն է. «Հրապարակ»

Մարզպետն ուզում է ապացուցել` «ասողն» ինքն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզում հիմնական «պարտիան» մարզպետ Վահե Ղալումյանի եւ Նիկոլ Փաշինյանի եղբորորդու՝ ՏԿ նախարարի խորհրդական Սիփան Փաշինյանի միջեւ է։ «Մարտը» թեժ է, քանի որ եթե Սիփանը չանցնի ռեյտինգայինով, պատգամավոր չի դառնա՝ ցուցակի վերջում է։ Մարզպետն էլ ուզում է ապացուցել, որ մարզում «ասողն» ինքն է, եւ եւս 3 թեկնածու է առաջադրել, որոնք, ըստ բնակիչների, «կենսագրություն չունեն»։ 

Իսկ ցուցակի «ներքին օգտագործման տարբերակում», թեկնածուի անվան դիմաց նշված է, թե ով է նրան երաշխավորել։ Լուսինե Անտոնյանին, Հայկանուշ Բեգլարյանին, Հայկ Չոբանյանին երաշխավորել է մարզպետը։ Այստեղ իր սեփական խաղն ունի նաեւ Արարատ Միրզոյանը․ նրա թեկնածուն վերահսկողականի աշխատակից Էդգար Ճաղարյանն է, որը փորձում է վարչական լծակներ կիրառել, սակայն Սիփանի «ներկայությունը» կաշկանդում է։  Մյուս կուսակցություններից ակտիվ է «Մենք»-ը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ