06  12  2018

Մշակույթի և կրթության նախարարությունները կմիանա՞ն. «Ժողովուրդ»

Մշակույթի և կրթության նախարարությունները կմիանա՞ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ վարչության միջեւ այս օրերին բուռն քննարկումներ են կառավարության կազմի եւ հետագա փոփոխությունների շուրջ:

Նաեւ Փաշինյանի մակարդակով հայտարարվել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո կառավարությունում պետք է օպտիմալացումներ լինեն՝ նախարարություններ միանան: Մեզ հայտնի դարձավ, որ այս ընթացքում ակտիվ քննարկվում է Մշակույթի նախարարությունը Կրթության եւ գիտության նախարարությանը միացնելու հարցը: 

Բացի այս, խոսվում է նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը Ջրային տնտեսության պետական եւ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեները միացնելու մասին: Իսկ ահա Սփյուռքի նախարարությունը հնարավոր է Արտաքին գործերի նախարարությունում ստանա վարչության կարգավիճակ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ