06  12  2018

Որոշ ուժեր ինքնախաբեությամբ են զբաղված․ «Փաստ»

Որոշ ուժեր ինքնախաբեությամբ են զբաղված․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Թե՛ քաղաքական ուժերը, թե՛ ռեյտինգայինով առաջադրված որոշ անհատներ իրենց հնարավորությունների իրական պատկերը փորձում են ստանալ Ֆեյսբուքում: Ասենք, իրենց էջում, կամ իրենց կուսակցության էջում, կամ իրենց ստեղծած որևէ խմբում կազմակերպում են հարցում ու հոպ…

Պարզվում է, որ, ասենք, «Իմ քայլը» հեչ էլ մեծամասնություն չի կազմելու, կամ գոնե էդպես հազիվ մի 50 տոկոս է հավաքելու, իսկ իրենք հաստատ անցել են՝ գոնե մի 30 տոկոսով:

Կամ առանձին անհատներ տեսնում են իրենց նկարների տակ արված մեկնաբանությունները՝ «horquri gandz» սկզբունքով ու վստահ են, որ իրենք արդեն խորհրդարանում են: Ընդ որում, նրանց մեծ մասը առավելապես շտաբից դուրս չի էլ գալիս (եթե շտաբ կա), Ֆեյսբուքն ապրած կենա:

Ու, ցավոք, մեծամասնությունն այդպես էլ իրական պատկերացում չի կազմում, թե սոցցանցերից դուրս ինչպիսին է իրական կյանքը, ինչ են խոսում մարդիկ, ինչ տրամադրություններ ունեն:

Դեռ լավ է, որ, մեր տեղեկություններով, գոնե հիմնական դերակատար 3-4 ուժերը պարբերաբար, այսպես կոչված, ներքին օգտագործման համար հարցումներ են կազմակերպում և առավել ռեալ են պատկերացնում իրավիճակը: Թե չէ, ով 0.001 տոկոսի իրական շանս ունի, ով մի 50-100 ձայն ունի, համոզված է, որ հենց ինքն ու իր ուժն են անցնելու:

Հոգեբաններն ասում են, որ դեպրեսիայի առաջին աղբյուրներից մեկն ինքնախաբեությունն է: Խոսքը ձգտման մասին չէ, այլ համոզվածության: Իսկ երբ արդյունքը շատ հեռու է լինում համոզվածությունից, հետևանքները դժվար չէ պատկերացնել: Շատ ավելի հաճելի է, երբ արդյունքները սպասվածից ավելին են: Այնպես որ, եթե ձեր հնարավորությունները «Զապորոժեցի» են, գոնե «Ժիգուլի» երազեք, ոչ թե միանգամից, ասենք թե, «Մայբախ»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ