04 12 2018

Իսկ ո՞վ է «սերմացու ուտող մուկը»․ «Հրապարակ»

Իսկ ո՞վ է «սերմացու ուտող մուկը»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղ-Հայաստան վերջերս թեժացած դիսկուրսից հետո Ղարաբաղ է մեկնել ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ղարաբաղի իսթեբլիշմենթին փոխանցելու ՀՀ իշխանության ուղերձները, որ իրենք կատեգորիկ դեմ են Հայաստան-Ղարաբաղ լարվածությանը։ Ղարաբաղում պատասխանել են․ «Երբ ասվում է՝ սերմացու ուտող մկների պես, պետք է անվանական ներկայացնել՝ կոնկրետ ում նկատի ունի, այլապես ողջ գեներալիտետն ու բանակն են տուժում»։ Ասվել է՝ ձեզ նկատի չի ունեցել Փաշինյանը։

Ի դեպ, Ղարաբաղ՝ իրենց գյուղ է գնացել նաեւ Արմեն Գրիգորյանի քեռին՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին ղեկավար, այժմ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ