03 12 2018

Ռոբերտ Քոչարյանը գրքի շնորհանդես կկազմակերպի․ «Ժողովուրդ»

Ռոբերտ Քոչարյանը գրքի շնորհանդես կկազմակերպի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Լազարևյան ակումբի» անդրանիկ նիստին ներկա է եղել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով նաեւ ելույթ է ունեցել:

Ելույթի ավարտին Քոչարյանն իր նոր տպարգրված գիրքը նվիրեց ակումբի նախաձեռնող, ՌԴ Պետդումայի անդամ Կոնստանտին Զատուլինին։

Եվ երկու գործիչների միջև հետաքրքիր երկխոսություն է եղել: Ռուս պաշտոնյան հարցրել է, թե արդյոք երկրորդ նախագահը չի պատրաստվում կազմակերպել գրքի շնորհանդեսը, որին ի պատասխան Քոչարյանը դրական պատասխան է տվել, սակայն ժամկետների մասին չի նշել:

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երկրորդ նախագահի հեղինակած գրքի շնորհանդեսը տեղի կունենա մինչեւ այս տարվա վերջ եւ վերջինս ծրագրեր է մեծ թվով հյուրեր հրավիրել նաև արտերկրից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ