23 11 2018

ՀՀԿ-ն՝ ձեռնտու ընդդիմություն. «Փաստ»

ՀՀԿ-ն՝ ձեռնտու ընդդիմություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներքին քննարկումների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ ընդդիմության՝ իրենց համար ամենաձեռնտու թեկնածուն ՀՀԿ–ն կարող է լինել:

Հանրապետականի՝ ընդդիմադիր ճամբարում դիրքավորվելը իշխանությունները դիտարկում են որպես շանս իրական քննադատությունների հնարավորությունը փակելու, մյուս կողմից էլ՝ այս կամ այն հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ–ի կառավարման տարիների բացթողումները մատնանշելու եւ նրանց քավության նոխազ դարձնելու համար:

Դրան գումարած՝ վստահություն կա, որ վարկաբեկված կուսակցության քննադատությունների արձագանքը հասարակության մեջ մեծ ոգեւորություն չի գտնի ու նստվածք չի տա: Իշխանություններն, ամեն դեպքում, ներքին քննարկումների արդյունքում որոշել են չգնալ նախորդների օրինակով ու չքվոտավորել ընդդիմադիր ուժերի ձայները, բայց որոշում է կայացվել առնվազն չխանգարել հանրապետականներին:

Հենց սա է, թերեւս, պատճառը, որ քարոզարշավային տրամադրություններում այս անգամ մեծամասամբ բացակայելու է սեւ–սպիտակ հռետորաբանությունը, ինչը դժվար է ասել մի քանի այլ ուժերի առումով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ