14 11 2018

Իրավապահ համակարգն անելանելի վիճակում է․ «Ժողովուրդ»

Իրավապահ համակարգն անելանելի վիճակում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ քրեակատարողական ծառայությունը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում համաներման արդյունքում ազատ արձակված դատապարտյալների ու կալանավորների թվի մասին, իրավապահ համակարգը հայտնվել է անելանելի իրավիճակում:

Թերթի տեղեկություններով` ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, մասնավորապես, քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները արդեն մի քանի օր է՝ աշխատում են գերլարված, գերծանրաբեռնված:

Բանն այն է, որ համաներում հայտարարելուց հետո համաներվածների ազատ արձակման հետ մեկտեղ Հայաստանում կրկին աճել է հանցագործությունների, մասնավորապես, գողությունների թիվը: Նշենք նաեւ, որ 2018 թվականի հունվարից մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատվածում արդեն ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն, իսկ նախորդ տարի այդ թիվը 12 հազար 484 էր:

Ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ասացին, որ հանցագործությունների աննախադեպ աճ չի գրանցվել, իսկ իրենք միշտ էլ աշխատում են ծանրաբեռնված»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ