13 11 2018

Հիմա էլ ուզում է տեղավորվել ԲՀԿ-ո՞ւմ. «Իրավունք»

Հիմա էլ ուզում է տեղավորվել ԲՀԿ-ո՞ւմ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, Դուքենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն, ով մշտապես լինելով նախկին իշխանությունների թիմում, առաջինը շտապեց շամպայն բացել՝ ողջունելով Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությունը, հիմա էլ, կարծես, նոր հանգրվան է գտել:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Գոռ Վարդանյանը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր ծառայությունները մատուցել ԲՀԿ-ին, իսկ հնարավորության դեպքում նաեւ համալրել ԲՀԿ պատգամավորի թեկնածուների շարքերը:

Ի դեպ, նախընտրական քարոզարշավի փորձ Գ. Վարդանյանը եւս ունի: Նա նախորդ ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի (Շմայսի) կողքին էր ողջ քարոզարշավի ընթացքում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ