10 11 2018

Ձեռնամարտը կանխել է Նաիրա Զոհրաբյանը․ «Հրապարակ»

Ձեռնամարտը կանխել է Նաիրա Զոհրաբյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նոր Ընտրական օրենսգրքի առաջին քվեարկության տապալումից հետո խորհրդարանում մեծ վեճ է ծագել։ ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանն ու ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը չարաբաստիկ քվեարկությունից հետո գնացել են ՀՅԴ խմբակցություն, որ երկրորդ անգամ օրինագիծն անցկացնելու համար արտահերթ հրավիրելու ստորագրահավաք կազմակերպեն, ՀՅԴ-ական պատգամավոր Սուրեն Մանուկյանը հաշիվ է պահանջել Ալեն Սիմոնյանից, թե ինչու է իր անունը հնչեցրել։

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ից երկու պատգամավոր Սուրեն Մանուկյանն ու Անդրանիկ Կարապետյանը առաջին քվեարկությանը չէին մասնակցել, իսկ Սիմոնյանն իր հարցազրույցում հիշատակել էր այդ մասին։ Վեճն այնքան է թեժացել, որ բանը հասնելուց է եղել ձեռնամարտի, Նաիրա Զոհրաբյանն ընկել է տղամարդկանց մեջ, որ բաժանի։ Կողքից կրակի վրա յուղ են լցրել Արմեն Ռուստամյանն ու Արմենուհի Կյուրեղյանը, որը սկսել է բղավել՝ չհամարձակվեք մեզ մոտ ձայն բարձրացնել։ Զոհրաբյանն ու Սիմոնյանը լիցքաթափել են մթնոլորտը՝ խոստանալով, որ այսուհետ իրենց հյուր կգան խունկով ու մոմերով եւ դատարկաձեռն հեռացել են»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ