09  11  2018

Մի որդին մարզպետ, մյուսը՝ փոխնախարար․ «Հրապարակ»

Մի որդին մարզպետ, մյուսը՝ փոխնախարար․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Պատմաբան, գիտությունների թեկնածու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Նորիկ Սարգսյանը 2013 թվականին «ամբիոնի պրոֆիլին մասնագիտական որակավորման առումով անհամապատասխանության» պատճառաբանությամբ հեռացվել էր ՀՊՏՀ-ից։

Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ պատմությանը, որի ետեւում պարոն Սարգսյանը պարզ հաշվեհարդար էր տեսնում՝ իր անհնազանդության համար, բուհի ղեկավարության կողմից։ «Հրապարակում» տպագրել ենք նաեւ նրա՝ Ն․Սարգսյանի հոդվածները, որոնց հիմքով էլ՝ զրպարտության համար, տարիներ առաջ ՀՊՏՀ-ն՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ դիմեց դատարան։ Այդ դատական գործն արդեն մի քանի տարի ձգվում է, այս ընթացքում հայցը նաեւ լրացվել է, քանի որ Սարգսյանը նոր հոդվածներ է գրել մեր թերթում եւ «Առավոտում» եւ «զրպարտության» ծավալն էլ, ըստ այդմ, մեծացել է։

2017 թվականին ընտրություններին Նորիկ Սարգսյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով մասնակցել էր ընտրություններին՝ Վայոց Ձորի մարզից, պարտվել եւ իր դիտարկումները եւս ներկայացրել էր մեր ընթերցողին՝ հոդվածներից մեկում։ Նրա որդին դեռ այն ժամանակ էր անդամագրվել ՔՊ-ին։

Հեղափոխությունից հետո, սպասվում էր, որ նման մարդկանց վիճակը կլավանա՝ կվերականգնվեն աշխատանքում, կամ՝ կեղծ հիմքով հարուցված դատական հայցերը կավարտվեն։ Պարզվում է՝ Նորիկ Սարգսյանի կյանքում, իսկապես, փոփոխություններ են եղել՝ չնայած դեռ աշխատանքում չի վերականգնվել եւ դատական հայցն էլ փակված չէ։

Նրա երկու որդիները բարձր պաշտոններ են ստացել։ Մի որդին՝ 29-ամյա Տրդատ Սարգսյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ։ Իսկ մյուս որդին՝ 33-ամյա Դավիթ Սարգսյանը՝ սփյուռքի փոխնախարար։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ