09 11 2018

Նորերը գնում են հների ճանապարհով․ «Հրապարակ»

Նորերը գնում են հների ճանապարհով․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ասում են՝ պաշտոնը քաղցր բան է, ով մի անգամ վայելում է այդ հաճույքը, այլեւս չի ուզում զրկվել դրանից եւ չզրկվելու համար պատրաստ է ամեն «զրկանք» կրելու։ Երեւի դրանով էր բացատրվում այն ջերմեռանդությունը, որը դրսեւորում էր Հանրապետական կուսակցությունը՝ տարիներ շարունակ ընտրություններում հաղթելու համար։ Երբ հիշում ես վերջին տարիներին իշխանությունների վարքը, անխուսափելիորեն հանգում ես այն մտքին, թե ինչ գնով են փորձել պահպանել իրենց աթոռները։ Է՛լ Սահմանադրություն են փոխել եւ երկրի կառավարման կարգ, չնայած մեր տիպի երկրի համար շատ ավելի ճիշտ էր նախագահական կառավարումը։ Է՛լ օրենքների մեջ են փոփոխություններ կատարել ու հարմարեցրել իրենց։

Է՛լ սեփական խոսքից ու խոստումներից են հրաժարվել։ Է՛լ նվիրված թիմակիցներին են խաբել։ Ամեն ինչ ուղղված է եղել նրան, որ Սերժ Սարգսյանը չհեռանա, իսկ ՀՀԿ-ն դառնա սովետական Կոմկուսի նման կուսակցություն, որին չի սպառնում ընտրություններում պարտությունը։ Հիմա իշխանության ղեկին հայտնվել են երիտասարդ մարդիկ, որոնք, թվում է, պետք է կառչած չլինեն աթոռներից եւ պետք է նման եռանդով չձգտեին իշխանության։ Բայց բոլոր փաստերը վկայում են, որ նրանք եւս գնում են հների ճանապարհով։

Այն, թե ինչ ագահությամբ նրանք սկսեցին բաշխել պետական պաշտոնները, եւ թե ովքեր հայտնվեցին այդ պաշտոններին, վկայում է այն մասին, որ նպատակը ոչ թե երկրի վիճակը բարելավելն է, ոչ թե ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելը, այլ իշխանական լծակներին տիրապետելը։ Հակառակ դեպքում կադրային կոտորած չէին անի, «զեբրաների» վրա պառկածներին, փողոց փակածներին ու Գյումրիից քայլածներին պաշտոններ չէին բաշխի։ Երբ 24 կամ 28 տարեկան պատանին մարզպետ ու նախարար է նշանակվում, դա երկրին ոչ մի լավ բան չի խոստանում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ