09  11  2018

«Չալաղաջ» պաշտոնները ամրագրելու խնդիր է դրվել․ «Հրապարակ»

«Չալաղաջ» պաշտոնները ամրագրելու խնդիր է դրվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին օրերին «ՔՊ» վարչության քննարկումներից մեկի ժամանակ կառավարական հատվածը խնդիր է դրել, որ «Իմ քայլի» համամասնական ցուցակը կազմելիս միանգամից ամրագրվի, թե ովքեր են մնալու կառավարությունում, ովքեր են լինելու փոխվարչապետ, ովքեր՝ նախարար, ովքեր՝ ԱԺ նախագահ եւ տեղակալներ։ Այլ կերպ ասած՝ ապագա իշխանությունն ուրվագծվի։

Սակայն Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել այդ մոտեցմանը։ Այդպե՞ս է՝ հարցրինք ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանին։ «Ոչ, լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ բոլորն անխտիր մասնակցելու են ընտրություններին, ընդհուպ մինչեւ մարզպետներ, համայնքապետեր, ընդ որում՝ ռեյտինգային ընտրակարգով, ցուցաբերած արդյունքներով։ Հետագայում կորոշվի, թե ինչ կաբինետ է ձեւավորվելու»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ