08  11  2018

Ի՞նչ հարց է լուծելու Հայաստանն Աստանայում. ՀԱՊԿ դիլեման. «Ժամանակ»

Ի՞նչ հարց է լուծելու Հայաստանն Աստանայում. ՀԱՊԿ դիլեման. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագ­րի կազմակերպության վեհա­ժողովին: Այդ վեհաժողովից առաջ հանրության հետաքրք­րության կենտրոնում է հայտն­վել ՀԱՊԿ գլխավոր քարտուղա­րի հարցը, հատկապես Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո:

Մամուլում եղել են հրապարա­կումներ, որ Հայաստանը Խաչատուրովի փոխարեն առա­ջադրում է Վաղարշակ Հարությունյանին՝ պաշտպանության նախկին նախարարին: Սակայն այդ տեղեկության պաշտոնա­կան հաստատում չկա, և միաժամանակ ընդհանրապես չկա որոշակիություն այն հարցում, թե արդյո՞ք Խաչատուրովի շուրջ հայտնի պատմություննե­րից ու զարգացումներից հետո Հայաստանը պահպանելու է, կամ ՀԱՊԿ անդամները համա­ձայնելո՞ւ են Հայաստանի հա­մար գլխավոր քարտուղարի քվոտան պահպանելուն:

Բանն այն է, որ այդ առումով կան իրարամերժ արտահոս­քեր, որոնք չեն հաստատվում, սակայն միարժեք չեն էլ հերք­վում: Պարզ չէ նաև, թե հարցն այսօր կայանալիք վեհաժողո­վին հատկապես ինչ դիրքով և բովանդակությամբ է դրվելու՝ քննարկվելու է Հայաստանի նոր թեկնածուի՞, թե ընդհանրա­պես Հայաստանի քվոտայի հարց:

Սակայն այս ամենով հան­դերձ, ՀԱՊԿ պարագայում հայաստանյան հասարակական- քաղաքական միջավայրում թերևս ձևավորման կարիք ունի առավել ռազմավարական պա­հանջարկ և օրակարգ, իսկ քարտուղարության քվոտայի հարցը լոկ այդ համատեքս­տում: 

Իսկ առանցքային օրա­կարգի խնդիրը վերաբերում է ՀԱՊԿ ռազմաքաղաքական նշանակությանը, բնույթին, բո­վանդակությանը և կոչմանը ընդհանրապես: Այդ կառույցը կա՞, մասնավորապես Հայաս­տանի համար՝ որպես ռազմա­քաղաքական բլոկ, թե՞ դա մի­այն թուղթ է, որն իրականում Հայաստանին ավելի խոցելի և հիմար վիճակի մեջ է դնում իր դատարկ գոյությամբ:

Այն, որ այս խնդիրը կա և այն էլ լրջորեն, ակնառու էր դեռևս Սերժ Սարգսյանի այն բաց դժգոհություններից, որ հնչեց­րել է ՀԱՊԿ վեհաժողովներում: Սակայն մյուս կողմից՝ դրանք դառնում էին Հայաստանի ան­զորության վկայություններ: Հայաստանում իշխանափոխությունից հետո, անշուշտ, փոխվել է նաև Հայաստանի իշխա­նության քաղաքական կարո­ղությունների բազան, և այս առումով, Հայաստանից, իհար­կե, ակնկալվում են ոչ այնքան հուսահատ դեմարշներ, այլ շատ առարկայական քաղաքա­կան հարցադրումներ:    

Այլ խնդիր է, որ որևէ դեմարշ կա­րող է հաջորդել այդ հարցադ­րումների հանդեպ անտարբեր կամ արհամարհական վերա­բերմունքին, եթե այդպիսին լինի ՀԱՊԿ անդամների վերա­բերմունքը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ