08 11 2018

Եթե տուժողները չառարկեն, «Սասնա ծռեր»-ից 24-ը կհամաներվեն․ «Հրապարակ»

Եթե տուժողները չառարկեն, «Սասնա ծռեր»-ից 24-ը կհամաներվեն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ինչպես արդեն հայտնի է, Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ համաներում է կիրառվել նաեւ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների նկատմամբ, բացառությամբ սպանության մեջ մեղադրվողների։

Համաներումն էլ նրանց վրա կտարածվի, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված, ֆիզիկական վնաս կրած տուժողները:

«Սասնա ծռերի» քրեական գործը քննվում է 3 վարույթով, 32 ամբաստանյալից 24-ին տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածներով։

Այս գործով պաշտպաններից Արայիկ Պապիկյանը մեզ հետ զրույցում նշեց՝ օրենքով նշված չէ, թե պատանդ պահելու մեջ մեղադրվող 24 անձի նկատմամբ չի կիրառվելու համաներումը եւ որ տուժողը պետք է ներկայանա 3 վարույթով քննվող դատական նիստերին եւ իր կարծիքը հայտնի․ «Ենթադրվում է, որ եթե ինքը 3 գործերով էլ տուժող է ճանաչվել, պետք է առանձին-առանձին ներկայանա եւ կարծիք հայտնի։ Արդյոք պատանդառվածը կարո՞ղ է նշել, որ իրեն պատանդ պահել են բոլոր 24-ը։ Պատանդառված ճանաչվել է, օրինակ, բուժաշխատողներից մեկը, գուցե, 2 անձի է տեսել, այն մնացածին չի տեսել։ Կարող է չէ՞ մարդը բոլորին չի տեսել։ Դա հստակ չի կարգավորվում եւ թողնված է դատարանների կիրառմանը»։

Անդրադառնալով սպանված հարազատների դեմ արտահայտվելուն համաներման վերաբերյալ, պաշտպանը նշեց․ «Սպանվածների իրավահաջորդների կարծիքը իհարկե հարգում ենք, բայց պարտավոր չէին այդ կարծիքը հայտնելու, օրենքն արդեն իսկ արգելում է համաներումը նրանց նկատմամբ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ