06  11  2018

Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ»

Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվել: Այն գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը պետական բյուջե կատարել է 32 մլրդ 795.6 մլն դրամի հարկային վճարում: Իսկ ահա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը պետական բյուջե մուծել էր 13 մլրդ 137 մլն դրամ: 

«Գազպրոմ Արմենիա»-ի դեպքում պատկերը հակառակն է: Ընկերությունը բավականին զիջել է իր դիրքերը: Այս տարվա հունվար-սեպտեմբերին վճարել է 30 մլրդ 371 մլն 579 հազար դրամ հարկ, իսկ ահա 2017 թվականի 9 ամիսների ընթացքում ընկերությունը վճարել է ավելի քան 32 մլրդ 254 մլն դրամ:

Երրորդ տեղում է «Գրանդ տոբակո» ընկերությունը, պետական բյուջե վճարել է 27 մլրդ 680 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 22 մլրդ 192 մլն դրամի դիմաց: Փաստորեն, հետաքրքիր պատկեր է ստացվում. երեք խոշոր հարկատուներից միայն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է նվազեցրել հարկերը, այն էլ հիմնականում գազի սակագինը փոքր-ինչ նվազեցնելու, ըստ այդմ՝ ստացված շահույթի հետեւանքով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ