06 11 2018

Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ»

Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանություններից մեր դժգոհությունները պետք է բաժանել երկու մասի՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, կամ՝ հիմնավոր եւ անհիմն դժգոհություններ։ Այն, որ հեղափոխությունը մեր կյանքի որակը չի փոխել եւ առաջիկայում էլ չի փոխելու, այլեւս ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ անգամ ամենաոգեւորվածների։

Սակայն իրավացի են նրանք, ովքեր պնդում են՝ 6 ամսում փոփոխություններ ապահովելը կամ նման հույսեր փայփայելն անիրատեսական է։ Դրա համար ժամանակ է հարկավոր եւ լուրջ աշխատանք։ Ահա, այստեղից սկսվում են օբյեկտիվ դժգոհությունները։ Արդյոք կատարվո՞ւմ է լուրջ աշխատանք, եւ որոշ ժամանակ անց մենք կզգա՞նք դրա հետեւանքները մեր մաշկի վրա, մեր կենցաղում։ Դատելով մինչ օրս կառավարության կատարած քայլերից եւ հատկապես կազմից՝ քիչ հավանական է։

Երբ մարդիկ օրինաչափ հարց են բարձրացնում՝ ով է մեր երկիրը հանելու այս փոսից, ովքեր են կառավարության կազմում ընդգրկված այն բանիմաց, աշխատասեր, սկզբունքային անձինք, ովքեր ապահովելու են մեր երկրի առաջընթացը, ծանր լռություն է հետեւում։ Եվ իսկապես, այսօր կառավարության կազմում ընդգրկված, բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց աստղաբույլն ուսումնասիրելիս միմիայն ցավակցել կարելի է Նիկոլ Փաշինյանին։ Այս կազմով ու այս որակի կադրերով պրակտիկորեն ոչինչ անել հնարավոր չէ։

Իսկ ի՞նչ անել, եթե նոր իշխանությունը չունի կադրային բանկ, որակյալ կադրերը երկնքից չեն ընկնելու, եւ այլ երկրներից հնարավոր չէ դրանք ներմուծել։ Սին են նաեւ այն հույսերը, որ սփյուռքը կարող է որակյալ կադրեր մատակարարել։ Հենց այս հենքի վրա էլ ծնվել է Փաշինյանի՝ հին, պրոֆեսիոնալ կադրերին հիշելու՝ ասպարեզ բերելու միտքը։ Բայց այստեղ էլ հարց է ծագում՝ իսկ ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել եւ բոլոր հներին հեռացնել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ