06  11  2018

Վաղարշակ Հարությունյանին այլ պաշտոն են խոստացել․ «Հրապարակ»

Վաղարշակ Հարությունյանին այլ պաշտոն են խոստացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Կոմերսանտը» լուր տարածեց, որ Յուրի Խաչատուրովի փոխարեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Բելառուսի ԱԱԽ քարտուղար Զասը։ Դրան զուգահեռ մերոնք շրջանառության մեջ դրեցին պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը, ում թեկնածությունը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնին շրջանառվում էր մինչ Խաչատուրովի նշանակումը, դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ, եւ ով ընդունելի թեկնածու է ռուսական կողմի համար։

Հարությունյանն անգամ ասուլիս տվեց։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ ՀԱՊԿ նոր քարտուղարի հարցում բանակցությունները շարունակվում են՝ հարցը փակ չէ։ Բելառուսի ԱԳՆ-ն նույնպես հայտարարեց, որ Զասի նշանակման հարցը որոշված չէ։

Մեր աղբյուրներն ասում են, որ Զասի թեկնածությանը դեմ է ռուսական կողմը, ուստի Բելառուսը փորձում է այլ թեկնածու առաջադրել։ Եթե չհաջողվի, ամենայն հավանականությամբ, ՀԱՊԿ նախագահությունը կանցնի ղազախներին։ Հայաստանի ներկայացուցչի նշանակումը փորձագետները քիչ հավանական են համարում։

Սակայն Վաղարշակ Հարությունյանին խոստացել են, որ եթե իր նշանակումը չստացվի, առաջիկայում կնշանակեն ՀՀ ԱԽ քարտուղար, իսկ այս ընթացքում պրոբլեմներ արձանագրած Արմեն Գրիգորյանին ընտրություններից հետո կտանեն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի տեղը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ