06  11  2018

Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ»

Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա երեքշաբթի լրանում է գաղտնալսման գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամկետը: Եվ հանձնաժողովը փորձելու է այս շաբաթ հրավիրել բոլորին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչին, քննչական խմբի ղեկավարին, ՀՔԾ և ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին։

Կհասցնե՞ք մեկ շաբաթվա ընթացքում այդքանն անել՝ հարցրինք հանձնաժողովի ղեկավար Գևորգ Կոստանյանին։ «Լրջորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»։ Իսկ առաջիկա երեքշաբթի պառլամենտը կերկարացնի՞ հանձնաժողովի մանդատը։ «Եթե քվորում լինի, անշուշտ»։

Հաջորդ պառլամենտում կլինի՞ նման հանձնաժողով, մանավանդ որ Դուք ո՛չ ՀՀԿ, ո՛չ «ՔՊ» ցուցակում չեք լինելու։ «Կարծում եմ՝ կլինի, որովհետև հարցն առավելաբար առնչվում է երկրի անվտանգությանը, և ոչ իշխանությանն ու ընդդիմությանը, պետք է հասկացվի, թե ովքեր են կատարել այդ գաղտնալսումը», - ասաց Կոստանյանը՝ հմտորեն հարցը ներկայացնելով որպես գաղտնալսողներին ուղղված գործընթաց»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ