29 10 2018

Սեդրակյանների ընտանիքը 100 մլն դրամ է վերադարձրել պետբյուջե․ «Ժողովուրդ»

Սեդրակյանների ընտանիքը 100 մլն դրամ է վերադարձրել պետբյուջե․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին պաշտոնատար անձինք իրենց անվան հետ կապվող ընկերությունների կողմից բացահայտված չարաշահումների գործով խոշոր չափերի գումար են փոխանցել ՀՀ պետբյուջե: 

Մասնավորապես, այս տարվա օգոստոս ամսին բացահայտվեց ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված չարաշահումների մասին, ինչի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Գործով անցնում էին մի շարք ընկերություններ, որոնք կապվում են նախկին պաշտոնատար անձանց հետ:

Մասնավորապես, չարաշահումներ էին հայտնաբերվել «Դավիթ եւ Էլինա» ՍՊ ընկերությունում, որ պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն` Էդգար Սեդրակյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Սեդրակյանների ընտանիքը 100 միլիոն դրամ է վերադարձրել պետբյուջե»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ