29 10 2018

«Արմավիա»-ի և «Էյր Արմենիա»-ի գույքը չի վաճառվում․ «Ժողովուրդ»

«Արմավիա»-ի և «Էյր Արմենիա»-ի գույքը չի վաճառվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարիներ առաջ սնանկ ճանաչված «Արմավիա» եւ «Էյր Արմենիա» ավիաընկերությունների գույքի աճուրդը դեռ շարունակվում է: Ըստ սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի` դեռ չի վաճառվել «Արմավիա»-ի «CRJ 200LR» ինքնաթիռը: Այն կայանված է «Զվարթնոց» օդանավակայանում:

Օդանավի մեկնարկային գինը 364 մլն դրամ էր, բայց հիմա ավելի քան 70 մլն դրամ է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աճուրդի է հանված նաեւ «Ամերիաբանկում» գրավադրված եւ «Միկա Լիմիթեդին» պատկանող նախկին «Դիլիջան Ֆրոլովա» հանքային ջրերի գործարանը: Ի դեպ, գործարանի գինը 1,3 մլրդ դրամ արժեր, իսկ հիմա այն դարձել է 618 մլն դրամ: Փոխարենը վաճառվել է ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին պատկանող բնակարանները: Մյուս կողմից, չի վաճառվում նաեւ «Էյր Արմենիա»-ի մեքենաները: Վաճառվել է միայն գրասենյակային գույքը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սնանկության գործով կառավարիչը չի կարողանում վաճառել «Էյր Արմենիա»-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանի ծնողների երեւանյան առանձնատունը, որը գրավադրված է «HSBC» բանկում: Առանձնատան մեկնարկային գինը գնահատվել է ավելի քան 800 մլն դրամ, բայց այսօր դրա գինը կազմում է 284 մլն դրամ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ