24 10 2018

Գերադասում է թեթև նվաստացման գնով ամբոխային ճնշումից զերծ մնալ․ «Իրավունք»

Գերադասում է թեթև նվաստացման գնով ամբոխային ճնշումից զերծ մնալ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթն իր «Բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ վստահելի աղբյուրների՝ թեեւ նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր է եղել ստորագրել հոկտեմբերի 2-ին ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքը, որը դարձել էր ԱԺ ներխուժելու պատրվակ, սակայն Նիկոլի հաթաթաներից հետո փոխեց իր որոշումը եւ գերադասեց դա ուղարկել Սահմանադրական դատարան:

Բանն այն է, որ Ամեն Սարգսյանը կասկածներ ունի, որ Փաշինյանը ուժային տարբերակով մտադիր է իրեն հրաժարական պարտադրել, որպեսզի նախագահ դարձնի Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ գերադասում է թեթեւ նվաստացման գնով ամբոխային ճնշումից զերծ մնալ՝ հաշվի առնելով, որ Նիկոլի վարկանիշի անկումը բավականին սրընթաց է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ