20 10 2018

Արարատի մարզպետը վենդետա է իրականացնում․ «Հրապարակ»

Արարատի մարզպետը վենդետա է իրականացնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նախօրեին իր մոտ է կանչել Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին՝ նախկին մարզպետ Արայիկ Գրիգորյանի ամենամտերիմ մարդկանցից մեկին, եւ հրահանգել հրաժարականի դիմում գրել: Խորհուրդ է տվել իրեն «տղավարի» պահել և առանց ավելորդ աղմուկի հեռանալ:

Նա վերջինիս տեղեկացրել է, որ Նորաշենի նախկին գյուղապետ Արտուշ Սարգսյանը Գրիգորյանի կատարած շարաշահումների մասին բազմաթիվ դեպքեր է պատմել: Մեր աղբյուրի փոխանցմամբ` Գրիգորյանը հակադարձել է մարզպետին, ասելով` եթե անօրինականություններ եմ կատարել, թող իրավապահները զբաղվեն ինձնով: Եվ իրավապահները շատ չեն ուշացել․ հենց նույն օրը՝ հոկտեմբերի 18-ին, գիշերով մտել են գյուղ եւ Նորաշեն համայնքի տասնյակ բնակիչների(առանց տարիքային սահմանափակման) բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին` Նորաշենի ՀՀԿ-ական գյուղապետի դեմ ցուցմունք տալու: Հարցաքննությունն անձամբ վարել է ոստիկանության մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը: Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց․

«Ոստիկանության ծառայողները, ձեռնարկած միջոցառումներով, տեղեկություններ են ստացել, որ Նորաշեն համայնքի ղեկավարն օգտագործել է պաշտոնեական դիրքն ու ապօրինություններ կատարել: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է հետեւյալը` 2017, 2018 թվականներին համայնքի ղեկավարը բնակիչներին անհատույց դրամական օգնություն տրված գումարներից մի քանի հարյուր հազար դրամ յուրացրել է: Ոստիկանության ծառայողները շարունակում են միջոցառումները` ապօրինության այլ փաստեր հայտնաբերելու նպատակով»:

Մեզ պատմեցին, որ Նորաշենի համայնքապետը մարզպետի աշխատասենյակից հեռանալուց առաջ ասել է․ «Դուք՝ Նիկոլի կադրերդ, վարկաբեկում եք Նիկոլի անունը», ինչին ի պատասխան՝ մարզպետը սպառնացել է․ «Դու ինքդ որոշեցիր քո ճակատագիրը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ