12  10  2018

Նախարարների պաշտոնների առաջնահերթ թեկնածուները․ «Հրապարակ».

Նախարարների պաշտոնների առաջնահերթ թեկնածուները․ «Հրապարակ».

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կառավարությանը մոտ կանգնած աղբյուր­ներն ասում են, որ նախարարների թափուր պաշտոնների առաջնահերթ թեկնածու­ները փոխնախարարներն են: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ավագ Ավանեսյանին՝ նախկին կառավարու­թյունների անդամ Վահրամ Ավանեսյանի որդուն, հարցրինք՝ ինչպե՞ս եք զգում Ձեզ այս պաշտոնում: «Նորմալ, քաղաքական հարցերի չեմ պատասխանում»: Ձեզ հա­մար անսպասելի էր նախարարի հեռա­նալը: «Ինձ թվում է՝ բոլորիս համար անս­պասելի էր. ես անկուսակցական եմ, այդ իսկ պատճառով քաղաքական մտքեր չեմ հայտնի»: Ակնկալիքներ չունեք նախարար դառնալու առումով: «Ո´չ»: 

Բա եղա՞վ, ինչ զինվոր, որ չի ուզում գեներալ դառնալ, համ էլ կադրային խնդիրներ ունեն իրենք: «Ովք­ե՞ր՝ իրենք»: «Սպիտակները»՝ նոր իշխանու­թյունները: «Եկեք ձևակերպենք այսպես՝ յուրաքանչյուր պաշտոն պետք է զբաղեցնի դրան համապատասխանող մարդը»:

Դուք համապատասխան չե՞ք: «Ես չգիտեմ: Ես ունեմ կարողություններ, ուրիշներն էլ ու­նեն կարողություններ, քաղաքական ուժն է որոշում, թե ով կլինի նախարար»: Եթե դառնաք նախարար, Ամուլսարի խնդիրն ինչպես կլուծեք: ««Եթե»-ներով չխոսենք, համ էլ Դուք մտնում եք քաղաքական դաշտ, ես այդ դաշտում չկամ»: 

Ի դեպ, նախարարության կայքում Ավագ Ավանեսյանը ոչ թե ԺՊ է, այլ տեղակալ, նախա­րարի նկար չկա, սակայն դատարկ նկարի կողքին գրված է՝ պաշտոնն ստանձնել է 3 հոկտեմբերի 2018թ.: Նույն վիճակն է նաև Սպորտի և երիտասարդության նախարարության կայքում. Գաբրիել Ղազարյանը դեռ տեղակալ է, բայց աննկար նախարա­րը «պաշտոնն ստանձնել է հոկտեմբերի 3-ին», չնայած հրամանագիրը 2 օր առաջ է արձակվել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ