12  10  2018

ՀԱՊԿ ԽՎ-ն ՀՀ-ից կտեղափոխեն այլ երկիր․ «Իրավունք»

ՀԱՊԿ ԽՎ-ն ՀՀ-ից կտեղափոխեն այլ երկիր․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Մինչ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, իր կարծիքով, չտեսնված իրադար­ձությամբ՝ Ֆրանկոֆոնիայով, որը ի դեպ կազմակերպվել ու նախաձեռնվել էր Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանը դուրս մղվեց մի շարք կարևոր միջոցա­ռումներից:

Այս օրերին Հայաստանում նախատեսված բազմաթիվ միջոցառումներ չե­ղյալ են հայտարարվում: Մասնավորա­պես, հոկտեմբերի 30-ին Հայաստանում պետք է լիներ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և պատվիրակու­թյունների լիագումար նիստը: Սակայն, ըստ ստացվող տեղեկությունների, կապ­ված ստեղծված իրադարձությունների հետ, ՀԱՊԿ ԽՎ նիստը Հայաստանից տեղափոխվում է այլ երկիր: 

Իհարկե, այդ գործի վրա առաջին քարը նետվեց Խաչատուրովի ձերբակալության ժամանակ, սակայն վերջնականապես կասկածի ցե­ցը ընկավ ՀԱՊԿ գործընկերների ջանը, երբ հոկտեմբերի 2-ին Նիկոլը գրավեց խորհրդարանը: Հավանաբար, այս կերպ ՀԱՊԿ երկրների խորհրդարանականները արտահայտում են իրենց վերաբերմունքը՝ Հայաստանում խորհրդարան ներխուժելու վերաբերյալ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ