12  10  2018

Պետդումայի պատգամավորները սկսել են հաճախ այցելել ՀՀ. «Ժողովուրդ»

Պետդումայի պատգամավորները սկսել են հաճախ այցելել ՀՀ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ռուսաստանի Դաշնության պաշտոն­յաները վերջին շրջանում, կարծես թե, ակտիվացել են: Խոսքը հատկապես Պետդումայի ներկայացուցիչների մասին է, որոնք հաճախակի են այցելում Հայաստան, հանդիպում իրենց խորհրդարա­նական գործընկերներին: 

Օրեր առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդու­նել էր ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինին: Իսկ երեկ էլ նա ընդունել է ՌԴ դաշնային ժողովի Պետական դու­մայի նախագահի տեղակալ Սերգեյ Նևերովի գլխավորած պատվիրակությա­նը: Արդեն այսօր էլ հենց Արա Բաբլոյանն է մեկնելու Մոսկվա: Եվ հետաքր­քիր է, որ այս բոլոր այցերի ընթացքում ռուս պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չեն հանդիպել: Եվ դա նշա­նակում է, որ դեռևս խորհրդարանում ամեն դեպքում մեծամասնություն հա­մարվող ուժի ներկայացուցիչները կարող են ՀՀ-ում ծավալվող իրադարձություն­ներն այլ լույսից ներկայացնել:

Չնայած «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բաբլոյանը երեկ պնդել է՝ Հայաստա­նում քաղաքական փոփոխությունները որևէ կերպ չեն ազդել ՀՀ-ի և ՌԴ-ի մի­ջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությանը: Բայց դե ՀՀԿ-ականները հրապարակային խոսքում այլ բան են ասում, մասնավոր հանդիպում­ներում՝ միանգամայն այլ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ