12 10 2018

Նախագահը ձգձգում է ՍԴ անդամի թեկնածուին ներկայացնելը․ «Հրապարակ»

Նախագահը ձգձգում է ՍԴ անդամի թեկնածուին ներկայացնելը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանը չի շտապում ԱԺ ներկայացնել ՍԴ անդամի թեկնածուին, նախագահի ստեղծած խորհրդատվական հանձնախումբը դեռ շաբաթներ առաջ «քննել է» 5 թեկնածուի, և տեղեկություններ կան, որ երաշխավորելու է իշխանություններին մերձ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Սակայն Սարգսյանի մամուլի խոսնակը հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայից հետո նախագահը մեկ անգամ ևս կհանդիպի թեկնածուների հետ, ապա կկողմնորոշվի։ Թե երբ, ժամկետ հայտնի չէ։ Կա՛մ պետք է հոկտեմբերի 23-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում ներկայացնի, կա՛մ դեկտեմբերի ընտրություններից հետո՝ արդեն նոր ԱԺ-ին։

Հոկտեմբերին լինելու է ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին քառօրյան։ Եթե վարչապետը, իր խոստման համաձայն, մինչեւ հոկտեմբերի 16-ը հրաժարական տա, ապա երկշաբաթյա ժամկետից հետո ԱԺ-ն կլուծարվի։

Ի դեպ, ասում են՝ Արմեն Սարգսյանը ձգձգում է թեկնածու ներկայացնելը, որ ՍԴ-ում նոյեմբերի 6-ին քննվի իր հայցը։ Նա ձգձգում է նաև հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի հաստատման հարցը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ