11  10  2018

ԵՄ-ի հետ համաձայնագիր հարկավո՞ր է Հայաստանին, թե՞ ոչ․ «168 Ժամ»

ԵՄ-ի հետ համաձայնագիր հարկավո՞ր է Հայաստանին, թե՞ ոչ․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը՝ ԵՄ անդամ երկրների, և մասնակի կիրարկումը՝ Հայաստանի կողմից, էականորեն դանդաղել է՝ ըստ ամենայնի Հայաստանում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններից հետո: Հարցն այն է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրին մաս կազմող երկրներն իրենք են թելադրում գործընթացների ռիթմը, արդյունավետությունը, երկրներն իրենք են ձևավորում համագործակցության ապագան՝ հաշվի առնելով ԵՄ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ գնահատելով գործընթացը: Ներկայումս, Զաշտովտի համոզմամբ, այն, ինչ տեղի է ունենում այս համաձայնագրի շուրջ, հայկական կողմի ցանկությունն է կամ ներկայիս կարողությունների վերին շեմը՝ հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք դեռ ընթանում են Հայաստանում:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է որոշ ժամանակ տա ՀՀ նոր իշխանություններին, որպեսզի նրանք մանրամասնորեն ուսումնասիրեն ներկայիս փաստաթուղթը և նաև իրենց առաջարկությունները ներկայացնեն անհրաժեշտության դեպքում:

«Բայց ՀՀ իշխանություններն էլ իրենց հերթին՝ պետք է հաշվի առնեն, որ, թեկուզ դանդաղ, որոշակի աշխատանք պետք է իրականացնել գործընկերների մոտ հարցեր չառաջացնելու համար: Ներկայումս նկատելի չէ` արդյոք այս համաձայնագիրը հարկավո՞ր է Հայաստանին, թե՞ ոչ: Թեև տպավորությունը գուցե նրանից է, որ հայկական կողմը կենտրոնացած է ներքին կյանքի վրա»,- ասել է նա:

Իսկ գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի կարծիքով, ինչպես Հայաստանը, այնպես էլ՝ ԵՄ երկրները, վավերացման հարցում չեն շտապում: Նրա խոսքով, այս տեմպով կոնկրետ այս գործընթացը բավականին կերկարաձգվի: «Բայց այստեղ մեկ այլ հարց է ծագում ինձ մոտ` արդյո՞ք ներկայիս փաստաթուղթն իր այս բովանդակությամբ հետաքրքրում է ՀՀ իշխանություններին: Գուցե նրանք ավելին են ցանկանում»,- ասել է նա։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ