11 10 2018

Ի՞նչ էր թաքնված ԱՄՆ դեսպանի հորդորի տակ․ «168 Ժամ»

Ի՞նչ էր թաքնված ԱՄՆ դեսպանի հորդորի տակ․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ ««Իմ կարծիքով՝ նկատի ունեն այն, ինչ մենք բոլորս ենք ասում՝ հիմնականում պետական ապարատը, նախարարությունները մի քանի պատճառներով կիսալճացած ռեժիմով են աշխատում, ակտիվ չեն, մենեջմենթի, պրոֆեսիոնալիզմի, ժամանակի կառավարման խնդիր ունեն, կարևորը երկրորդականից հասկանալու, ապարատի ուռճացվածության խնդիր ունեն, գործընկերների հետ չերկխոսելու պատճառով ինֆորմացիայի պակաս ունեն։ Կարծում եմ՝ այդ բոլորն ի նկատի ուներ դեսպանը»,- 168.am-ին ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հորդորը, որ ՀՀ կառավարությունն արագ գործի։

Ըստ նրա՝ պետք է արագ աշխատել, որովհետև եթե սպասելիքները շատ են ու մարդիկ համբերությամբ սպասում են՝ թույլ տալով կառավարությանն ինքնադրսևորվել, չպետք է այդ համբերությունը չարաշահել. «Լուրջ ներդրողները կսկեն գալ, երբ ԱԺ ընտրություններն ավարտվեն, կառավարությունը կապացուցի, որ քաղաքական գիծը չի փոխվում, իր մոտեցումները նույնն են, և հատկապես կարևոր է վարչապետի վերընտրվելը։ Մինչ այդ ներդրողները չեն գա»։

Իսկ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի կարծիքով՝ եթե դեսպանը դիվանագիտորեն բարձրացնում է նման խնդիր, նշանակում է՝ այն շատ ավելի սուր է. «Դեսպանի կողմից քննադատական խոսք և բարեկամական խորհուրդ բարձրաձայնելը նշանակում է, որ փակ դռների հետևում լուծում չի գտնվում։ Սա բավականին լուրջ ազդակ է»։ Նրա խոսքով՝ Ամուլսարը կարող է անկյունաքարային լինել Հայաստանի՝ որպես պետության, վստահելի լինելու առումով։ «Այս պահին «Լիդիանը» լռում է, բայց փաստեր է հավաքում ապագայում դատարան դիմելու համար, և ամենամեծ փաստն այն է, որ կառավարությունն իր գործառույթները կատարե՞լ է, թե՞ ոչ… Այդ մարդիկ պայքարելու են իրենց իրավունքի համար։ Պետք է պատրաստ լինել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ