11  10  2018

Ո՞ւմ հաշվին են ՄԻՊ աշխատակիցներն ակտիվորեն արտասահման մեկնում. «Ժողովուրդ»

Ո՞ւմ հաշվին են ՄԻՊ աշխատակիցներն ակտիվորեն արտասահման մեկնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` ՀՀ ՄԻՊ աշխատակիցները բավական ակտիվ են արտասահմանյան գործուղումների մեկնելու հարցում, միաժամանակ, նրանք բավական ակտիվ ներգրավված են վճարովի հիմունքներով ծրագրերում:

Թավշյա հեղափոխությունից հետո 2018 թվականի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում արտասահմանյան գործուղման է մեկնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 25 աշխատող: Նրանք մեկնել են Ֆրանսիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Չեխիա, Ուկրաինա, Վրաստան, Սլովենիա, Լատվիա:

Միայն թե, ՄԻՊ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` պնդել են, որ գործուղումների աշխատակիցները մեկնել են հիմնականում հրավիրող կողմի հաշվին, իսկ ՀՀ պետական բյուջեից այդ գործուղումների համար հատկացվել է 2 մլն 362 հազար դրամ Պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ