11  10  2018

Պայքարում ենք ստվերի դեմ, բայց հարկային եկամուտները պակասում են․ «Ժողովուրդ»

Պայքարում ենք ստվերի դեմ, բայց հարկային եկամուտները պակասում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնամուխ եղավ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին` միաժամանակ քայլեր ձեռնարկելով ստվերը կրճատելու ուղղությամբ: Միայն թե չնայած այդ հանգամանքին` ընթացիկ տարում հարկային եկամուտներն ավելանալու փոխարեն պակասում են: 

Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` ապրիլին հարկային եկամուտները կազմել են ավելի քան 151 մլրդ 797 մլն դրամ, իսկ ահա օգոստոսին` 137 մլրդ 361 մլն դրամ: Հարց է առաջանում` եթե կառավարությունը պայքարում է կոռուպցիայի եւ ստվերի դեմ, ապա որն է այս պատկերի պատճառը: Տեսակետ է շրջանառվում, որ «կաշառքը» դարձել է հաշվապահական վճար եւ օրինականացվել: Իսկ հաշվապահական ընկերություններն էլ պատկանում են ՊԵԿ նախկին ու ներկա պաշտոնյաներին` ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյան, Արմեն Սաֆարյան եւ այլք»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ