11  10  2018

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կփոխվի ընտրություններից հետո․ «Հրապարակ»

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կփոխվի ընտրություններից հետո․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երկուշաբթի օրը տեղի է ունե­ցել Մանվել Գրիգորյանի կա­լանքի հարցի քննությունը: Ըստ մեր աղբյուրների՝ քանի որ գործը հարուցված է միայն զենքի մասով, բավականին ծանր առողջական վիճակում գտնվող Մանվելի հարազատներն ու փաստաբանները հույս են ունեցել, որ գրա­վի դիմաց նրա կալանքը կփոխարինվի երկրից չբացակայելու ստորագրությամբ, սակայն քննի­չը հանդես է եկել կալանքը երկարացնելու միջնորդությամբ, որը բավարարվել է: 

Բանն այն է, որ իրավապահները ոչ միայն ցանկանում են ցուցմունք կորզել Մանվել Գրիգորյանից՝ Քոչարյանի մասով, այլև ընտրություններն են՝ Էջմիածնի քաղաքապետի և ԵԿՄ նախագահի: Չեն ցանկանում, որ գեներալն ազատության մեջ լինի այդ ժամանակ: Իշխանությունները փորձում են ՔՊ ներկայացուցիչ Դիանա Գասպարյանին՝ քաղաքապետ, Սասուն Միքայելյանին՝ ԵԿՄ նա­խագահ դարձնել, որից հետո, ըստ նույն աղբյուր­ների, արդեն հնարավոր է Մանվելին բաց թողնել:

Սակայն խնդրում ևս մեկ նրբություն կա. վերջին շրջանում Փաշինյան-Սասուն լարված հարաբերությունները թույլ չեն տալիս, որ հարցը վերջնա­կան լուծում ստանա, երկրապահների մի ստվար մասն էլ չի ցանկանում, որ Սասունը դառնա ԵԿՄ նախագահ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ