10 10 2018

Երգիչների անվան տակ միգրացիա են կազմակերպել. «Ժողովուրդ»

Երգիչների անվան տակ միգրացիա են կազմակերպել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երգիչների անվան տակ կազմակերպել են մարդկանց միգրացիա: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել իրավապահների կողմից անօրինական ճանապարհով մարդկանց միգրացիայի կազմակերպմանը:

Եվ ահա այս անգամ մեղադրյալի աթոռին է հայտնվել «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զբաղեցնելով մշակութային հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնը` թվով 2 ակնհայտ կեղծ տեղեկանքներ է պատրաստել և դրանք 2017թ. դեկտեմբերին Երևան քաղաքի «Մեղեդի» սրճարանում իրացրել ՀՀ-ից ԱՄՆ մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիներ Սամվել Պետրոսյանին եւ Մաթեւոս Մաթեւոսյանին, թե իբր վերջիններս հանդիսանում են «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա» մշակութային ՀԿ անդամներ եւ երգիչներ»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ