10  10  2018

Տնտեսական հարված․ պղնձաձուլական գործարանը չի աշխատի. «Ժողովուրդ»

Տնտեսական հարված․ պղնձաձուլական գործարանը չի աշխատի. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը: Արդեն գործարանի աշխատակիցները ստացել են համապատասխան զգուշացման թերթիկներ:

Ավելին՝ այս ընթացքում մի շարք աշխատողներ իրենք են ազատման դիմումներ ներկայացնում: Մեր աղբյուրների պնդմամբ` Ալավերդու պղնձաձուլական գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված են ՎՏԲ բանկում:

Եվ ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, ռուսաստանյան ՎՏԲ բանկը առաջիկայում կտնօրինի Ալավերդու պղնձաձուլական գործարանը:

Ավելի վաղ իր գործունեությունը դադարեցրել էր «Թեղուտի» հանքավայրը, որը ևս մտնում էր «Վալլեքս» խմբի մեջ: Ու պետք է նկատենք, որ այդ ընկերությունների գործունեության դադարեցումը կարող է ժամանակավորապես, բայց և ծանր նստել ՀՀ տնտեսության վրա:

Ի վերջո, ՀՀԿ իշխանության օրոք ստացվել է այնպես, որ երկրի տնտեսությունը հիմնվել է հենց հանքարդյունաբերության վրա, որտեղ թեթև վայրիվերումները լուրջ ազդեցություն են ունեցել: Այնպես որ, այս առումով չի բացառվում նաև բյուջեի մուտքերի որոշակի նվազում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ