10  10  2018

Կառավարությունը խնդրել է արագացնել ԸՕ-ի շուրջ կարծիքը. «Ժողովուրդ»

Կառավարությունը խնդրել է արագացնել ԸՕ-ի շուրջ կարծիքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը նախագծերն ուղարկելիս նաև խնդ­րել է՝ որքան հնարավոր է արագ ներկայացնել մասնագիտական կարծիքը փաստաթուղթն ամբողջացնելու և ԸՕ-ն արագ ԱԺ քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու համար:

Մասնավորապես՝ նախատեսվում է ԸՕ նախագիծը ներառել հոկտեմբերի 23-ից մեկնարկող հերթական նիստերի օրակարգում, որպեսզի դեկտեմբերին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն նոր օրենսգրքով՝ հարյուր տոկոս համամասնա­կան ընտրակարգով: Իսկ եթե այնուամենայնիվ ինչ-ինչ պատճառներով ԸՕ-ն չհաջողվի ընդունել մինչև դեկ­տեմբեր, ապա իշխանությունները պատրաստ են նաև այդ տարբերակին: Ամեն դեպքում, փորձը ցույց է տվել, որ կարևոր է ոչ այնքան օրենսդրության որակը, որքան քաղաքական կամքը:

Եվ եթե իշխանություններն ունեն լավ ընտրություններ անցկացնելու համար բավարար կամք, ապա այդպես կլինի, ինչպես եղավ Երևանի ավա­գանու արտահերթ ընտրությունների ժամանակ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ