10  10  2018

Փաշինյանը կրկին ցույց է տալիս՝ չի վստահում Մարուքյանին․ «Հրապարակ»

Փաշինյանը կրկին ցույց է տալիս՝ չի վստահում Մարուքյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Ելք» խմբակցության ղե­կավար Լենա Նազարյանը նախօրեին գիշերը շտապ Փարիզ է մեկնել, որ եվրոպացի գործընկեր­ներին համոզի և կանխի Հա­յաստանի հետ կապված մոնիթորինգի զեկույցում բացասական գնահատա­կանները:  Երեկոյան նա արդեն պետք է մեկներ Ստրասբուրգ, իսկ այսօր սկսեր հանդիպումները:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան կոչ էր արել ՀՀ քաղաքական ուժերին հարգել ժողովրդավարա­կան արժեքները և օրենքները: 

Ուշագրավ է, որ հոկտեմբերի 7-ից Ստրասբուրգում է նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը՝ մասնակցում են աշնանային նստաշրջանին: Այնտեղ է նաև «Ելք»-ի պատգամավոր էդմոն Մարուքյանը, ով արտահերթ ընտրությունների մասին ելույթ է ու­նեցել՝ նշելով դրանց անհետաձգելիությունը: Նա­զարյանին ԵԽԽՎ գործուղելով՝ Փաշինյանը հեր­թական անգամ ցույց է տալիս, որ չի վստահում Մարուքյանին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ