09 10 2018

Երբևէ կադրային ջարդի կողմնակից չեմ եղել. Ֆելիքս Ցոլակյան. «Իրատես»

Երբևէ կադրային ջարդի կողմնակից չեմ եղել. Ֆելիքս Ցոլակյան. «Իրատես»

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ի դեմս Ֆելիքս Ցոլակյանի, նոր նախարար ունեցավ: Այս մասին գրում է «Իրատես» թերթը:

Մինչ նորանշանակ նախարարին վարչապետը կներկայացներ աշխատակազմին, մենք փորձեցինք ճշտել՝ նախարարությունում կադրային ջարդ կլինի՞, և կա՞ն արդյոք նոր ծրագրեր:

«Անկախ այն բանից, թե որ կառույցում եմ աշխատել և ինչ պաշտոն եմ զբաղեցրել, երբևէ կադրային ջարդի կողմնակից չեմ եղել: Մարդուն աշխատելու և իր հմտությունները բազմակողմանիորեն դրսևորելու հնարավորություն պետք է տալ, այդ պայմաններում է բացահայտվում մարդու պրոֆեսիոնալիզմը: Պրոֆեսիոնալ, գիտակ մարդը պետք է աշխատի, լավ աշխատողը երբևէ մտավախություն չպետք է ունենա: Կադրային հարցում իմ մոտեցումները միշտ էլ այդպիսին են եղել, հիմա էլ չեն փոխվել: Ինքս երբևէ չեմ մտածել որևէ պաշտոն զբաղեցնելու մասին, առաջնայինը մեր երկրի զարգացման համար աշխատելն է:

Ինչ վերաբերում է ծրագրերին, կարծում եմ, ճիշտ կլինի այդ հարցին անդրադառնալ որոշ ժամանակ հետո: Անհրաժեշտ է խորքից ծանոթանալ համակարգին, ճիշտ վերլուծություններ անել և առաջարկներ ներկայացնել»,- ասաց նորանշանակ նախարարը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ