06 10 2018

Օսիպյանը չի պատասխանել Բաբլոյանի զանգերին․ «Հրապարակ»

Օսիպյանը չի պատասխանել Բաբլոյանի զանգերին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստի ժամանակ, երբ բազմություն է հավաքվել ԱԺ դարպասների մոտ, և տեղեկացել են, որ որոշ պատգամավորների չեն թողնում մտնել շենք, մյուսներին՝ դուրս գալ, հասկացել են, որ իրավիճակը շիկանում է, այդ ժամանակ Արա Բաբլոյանը որոշել է զանգել Վալերի Օսիպյանին, որ նրան տեղեկացնի իրավիճակի մասին, և նա միջոցներ ձեռնարկի՝ կանխելու հետագա զարգացումները։

Սակայն ոստիկանապետը չի պատասխանել զանգերին։ Հաջորդ նվաստացումն ԱԺ նախագահն ապրել է հաջորդ օրը, երբ վարչապետի որոշմամբ բացվել են ԱԺ դարպասները։ ԱԺ տարածքում գործող պահպանության ուժերը մշտապես գործել են ԱԺ նախագահի կարգադրություններով և դարպասները կարող էին բացել միայն նրա հրահանգով, սակայն վարչապետը որոշել է ցուցադրել, որ ինքն է որոշումներ կայացնում՝ անգամ ԱԺ տարածքում։ Եվ սա խորհրդարանական երկրի պարագայում, որտեղ Սահմանադրությամբ ԱԺ-ն է գլխավոր քաղաքական մարմինը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ