29 09 2018

ՀՀ-Իրան․ հնի շարունակությո՞ւն, թե՞ նորի մեկնարկ․ «168 Ժամ»

ՀՀ-Իրան․ հնի շարունակությո՞ւն, թե՞ նորի մեկնարկ․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Նյու Յորքում ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը ցույց է տալիս, որ որքան էլ դժվար է երկու երկրների ղեկավարների գերհագեցած օրակարգում հարմար ժամանակ գտնել վարչապետի Իրան կատարելիք այցի համար, երկու երկրները միմյանց կարևոր են համարում և առիթը բաց չեն թողնում ծանոթանալու համար: Ես ծանոթություն կորակեի այս հանդիպումը: Իրանի նախագահի հրավերը ցույց է տալիս, որ հարաբերությունների ողջ ծավալը քննարկվելու է նրա Իրան կատարելիք այցի ընթացքում, իսկ այս անգամ, որքան ես հասկացա, կողմերը մակերեսորեն մտքեր են փոխանակել տնտեսական համագործակցության մասին»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով երկու երկրների ղեկավարների հանդիպմանը:

Իր հերթին՝ մեկ այլ վերլուծաբան՝ Կայհան Բարզեգարը, ասել է, որ այն քաղաքական կամքը, որն ունեն կողմերը հարաբերությունները զարգացնելու հարցում, պետք է առարկայանա: Նրա խոսքով, ղեկավարներն իրենց հանդիպման ընթացքում ուղերձներ հղեցին, որ պատրաստ են հարաբերությունները խորացնել բոլոր ոլորտներում՝ առանձնահատուկ կենտրոնանալով առևտրատնտեսական և էներգետիկ բաղադրիչի վրա:

«Ի վերջո, պետք է այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել՝ անկախ այլ գործոնների ազդեցության»,- ասել է քաղաքագետը: Նա նաև նշել է, որ չունի մեծ սպասումներ, որ կողմերը նոր փուլի մեկնարկը կտան հայ-իրանական հարաբերություններում»։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ