22 09 2018

Հայոց «սև և սպիտակ» տիկնանց միջև շփումներ եղե՞լ են․ «Հրապարակ»

Հայոց «սև և սպիտակ» տիկնանց միջև շփումներ եղե՞լ են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Սանկտ Պետերբուրգում՝ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կազմակերպած Կանանց եվրասիական ֆորումին հրավեր ստացած հայաստանյան երկու հայտնի կանայք՝ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ու ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով, մնացել են տարբեր հյուրանոցներում։

Հարցին՝ հայոց «սև և սպիտակ» տիկնանց միջև շփումներ եղե՞լ են ֆորումի ժամանակ, մեր աղբյուրն ասաց․ «Եղել են, նորմալ հարաբերություններ են, սակայն տարբեր օրակարգերով»։

Ի դեպ, ինչպես փարիզյան այցի, այնպես էլ այս անգամ Աննա Հակոբյանը մեկնել է թիկնապահների ուղեկցությամբ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ