21 09 2018

Երևանում 26 երթուղի այլևս չի գործում․ «Փաստ»

Երևանում 26 երթուղի այլևս չի գործում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին 10 օրերի տվյալներով, մայրաքաղաքում մի շարք երթուղիներ դադարեցրել են աշխատանքը: Այսպես՝ այլևս չեն գործում 4, 11, 16, 17, 19, 30, 32, 34, 36ա, 36, 40, 43, 48, 51, 59, 65 ավտոբուսային երթուղիները: Չեն գործում նաև 14, 22, 31ա, 51, 53, 62, 64, 69, 76 և 77 միկրոավտոբուսային երթուղիները: Այս մասին «Փաստ»–ի հետ զրույցում հայտնեց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ այդ երթուղիներից մոտ 50–60 հազար քաղաքացի է օգտվում, և հիմա քաղաքի մի հատվածից մյուսը հասնելու համար նրանք ստիպված կրկնակի գումար ու ժամանակ են ծախսում: Հրանտ Եղիազարյանի խոսքերով, աշխատանքները դադարեցնելու պատճառը վնասով աշխատելն է:

Ըստ նրա, գոյացող հասույթը չի բավականացնում, որ մեքենաների համար անհրաժեշտ ծախսերը հոգան: Նա հայտնեց նաեւ, որ ավտոբուսների ու միկրոավտոբուսների մի մասը տեղափոխել են ուրիշ երթուղիներ, մնացածը քանդում են, որ պահեստամաս դարձնեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ