15 09 2018

ՀՀԿ-ականները փոշմանել են․ «Ժողովուրդ»

ՀՀԿ-ականները փոշմանել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները փոշմանել են, որ ժամանակին կողմ են քվեարկել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն` համաձայնվելով նրան մեղադրանք առաջադրելու և կալանավորելու միջնորդությանը:

Եվ հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, ՀՀԿ-ական պատգամավորները մի հավաքույթի ժամանակ «հայհոյանք են դրել», որ իրենց գործընկերներին չեն հանձնի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Նրանք որոշել են` անկախ պատգամավորներին ներկայացված մեղադրանքի բովանդակությունից ու ծավալից, անկախ դրա հասարակական ընկալումից`միևնույն է, իրենք կողմ չեն քվեարկի որևէ մեկի կալանավորման օգտին:

Իսկ որ Փաշինյանի իշխանությունը հատկապես կոռուպցիոն գործերի բացահայտումների շրջանակներում շուտով «թակելու է» շատ ՀՀԿ-ականների դռներ, կասկած չի հարուցում: ՀՀԿ-ականներն այս որոշումը կայացրել են մի կողմից Փաշինյանի կառավարությանն ընդդիմանալու համար, միաժամանակ, փորձում են ցույց տալ, թե իրենք միասնական են:

Իհարկե, բացահայտ ՀՀԿ-ականները հերքում են այս լուրերը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Ինչո՞ւ պետք է նման քննարկում լինի: Քննարկումները լինում են փաստերի հիման վրա: Եթե չկա, ապա ինչո՞ւ մենք մեր ուղեղները պետք է ծանրաբեռնենք ոչ օգտակար ինֆորմացիայով կամ թվացյալ փաստերով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ