15 09 2018

Վաչագան Ղազարյանի գումարները հետ են վերադարձրել․ «Հրապարակ»

Վաչագան Ղազարյանի գումարները հետ են վերադարձրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ մարմինները, Սաշիկ Սարգսյանի «50» տոկոսի, Լևոն Սարգսյանի դստեր ու որդու քրեական գործերի քննությունը մի կողմ թողած, զբաղված են Քոչարյանի ընտանիքի անդամների՝ ավագ որդու՝ Սեդրակի, և դստեր՝ Գայանեի «գործերով»՝ «Կոնգրես» հյուրանոցի և «փողերի լվացման» հանգամանքներով։

Վերջիններս այս օրերին կանչվել են ԱԱԾ, առայժմ՝ վկայի կարգավիճակով։ Այնուհանդերձ, լավատեղյակները պնդում են, որ ինչպես Մանվել Գրիգորյանի, Մարտի 1-ի, Խաչատուրովի ու Միքայել Հարությունյանի գործերը, այս մեկում ևս «ջուրը շատ է», և իրավապահ մարմինները դժվարանալու են ապացուցման հարցում։

Ի դեպ, տեղեկություն կա, որ օրերս հետ են վերադարձվել Սերժի Վաչոյի գումարները, նրա զարմիկը՝ ռուսահայ գործարար, ներկայացել է իրավապահ մարմիններին ու ասել, որ այդ գումարն իրենն է՝ ի պահ էր տվել։ Մեր զանգերին Վաչիկ Ղազարյանը 2 օր շարունակ չպատասխանեց, որ մեկնաբանություն վերցնեինք»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ