14  09  2018

Վարչապետն անվտանգության նկատառումով Վանեցյանին տանում է իր մոտ. «Հրապարակ»

Վարչապետն անվտանգության նկատառումով Վանեցյանին տանում է իր մոտ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց, որտեղ նոր իշխանություններից այս պահի դրությամբ ապրում է միայն վարչապետը՝ ընտանիքով: Վանեցյանը տևական ժամանակ է՝ սեփական միջոցներով վերանորոգում է ամառանոցը: Թերեւս վերջին իրադարձություններն արագացրել են այդ գործընթացը, քանի որ ԱԱԾ-ն տնօրինում է փաստեր, ըստ որոնց՝ քրեական հետապնդումներ իրականացնող անձանց նկատմամբ ինչ-որ դավադրություն են նյութում: 

Հիշեցնենք, որ նոր օրենքով՝ վարչապետի որոշմամբ կարող է ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի առանձնատուն տրամադրվել կառավարական ամառանոցում, Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ երեւույթին, անվտանգության նկատառումով ԱԱԾ պետին տանում է իր մոտ: Ի դեպ, անկախ Հայաստանի պատմության ընթացքում երբեք ԱԱԾ պետերը կառավարական ամառանոցում չեն ապրել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ