14  09  2018

Նախարարները գլուխ չեն հանում խնդիրներից․ ընտրել են «ցրելու» աշխատաոճը․ «Իրատես»

Նախարարները գլուխ չեն հանում խնդիրներից․ ընտրել են «ցրելու» աշխատաոճը․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է․ «Ասում են, թե ժողովրդավարությունն ու ազատ խոսքը դրոշակ դարձրած իշխանությունն սկսել է այնքան փակ աշխատել, որ ոմանք նույնիսկ երանի են տալիս նախորդներին: Նախարար­ներից որևէ հարցի ստույգ պատասխան ստանալը դար­ձել է մեծ խնդիր: Մարդիկ շաբաթներով այս կամ այն նախարարից սպասում են իրենց հարցերի պատասխա­նին, վերջիններս դրանք փոխնախարարների վրա են բարդում, սրանք էլ հայտարարում են, թե դա բացառա­պես նախարարի գործն է:

Ասում են, թե ոլորտային խն­դիրների շուրջ ծագած հարցերն էլ մեկ այլ ուսումնասիրման նյութ են: Շատերն այս իրավիճակը բացատրում են այն հանգամանքով, որ կառավարության անդամները գլուխ չեն հանում իրական խնդիրներից, դրա համար էլ ընտրել են «ցրելու» աշխատաոճը»։

Նյութն ամբողջությամբ «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ