14  09  2018

Ցանկացած ճնշում առաջացնում է հակազդեցություն. «Հրապարակ»

Ցանկացած ճնշում առաջացնում է հակազդեցություն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նյուտոնի երրորդ օրենքն ասում է՝ ազդումը միշտ ունի հավասար և հակադիր հակազդում։ Մարդկային լեզվով ասած՝ ցանկացած ճնշում առաջացնում է հակազդեցություն։

Երբ դու քրեական գործ ես հարուցում փող, շրջապատ, կենսագրություն, որոշակի ինտելեկտ, համակիրներ ունեցող անձանց նկատմամբ, քիչ հավանական է, որ նրանք մորթվող հավերի նման թույլ տան իրենց վիզը կտրել՝ առանց պայքարի։ Ուստի երբ Յուրի Խաչատուրովի, Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Աղաբեկյանի, Արմեն Գեւորգյանի, մյուսների նկատմամբ քրգործեր են հարուցվում, և այդ անձինք դիմում են ինքնապաշտպանության՝ սկսում են հարցազրույցներ տալ, վարկաբեկել իշխանություններին, ցույց տալ նրա բացթողումները, դիմել եվրակառույցներին, այո՝ անգամ «տղա բերել դրսից», մի զարմացիր։

Երբ հայտարարում ես, որ ՀՀԿ-ն դաժանորեն թալանել է երկիրը, գողացել են «Արի տուն» ծրագրի, «Հայաստան» և «Երևան» հիմնադրամների փողերը, այսինչ գյուղապետը 4 տարում 1 միլիոն դրամ աշխատավարձ է վճարել իր հորեղբոր տղային, այնինչ տնօրենը դասագրքերի փողից է կճմթել, բնական է, որ հանրությունը սկսելու է հաշվել քո գնած վերնաշապիկների գինը, վարչապետի ու փոխվարչապետի կանանց գործուղման ծախսերը, կառավարական ինքնաթիռի և ուղղաթիռի ծախսած վառելիքը, օգնականների ու խորհրդականների քանակը։

Եթե դու ժամանակին հազարավոր ելույթներ ես ունեցել ադմինիստրատիվ ռեսուրսն ընտրությունների շրջանում օգտագործելու մասին, քննադատել ես իշխանություններին «կրուտիտների» համար և նրանց անվանել բարձր հարկերից ներքև գահավիժող կատուներ, որոնք միշտ երկու ոտքի վրա են ընկնում, ուրեմն սպասիր, որ նույնը քեզ հետ են անելու։ Ավելին՝ հիշեցնելու են քո բոլոր նախկին ելույթները և զուգահեռներ են անցկացնելու նախկին ատելի իշխանությունների հետ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ