12  09  2018

«Ելք»-ում կոմպրոմիսի են գնացել․ «Հրապարակ»

«Ելք»-ում կոմպրոմիսի են գնացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ելք» խմբակցության ղեկավարի շուրջ վերջնական համաձայնությունը, ըստ մեր աղբյուրների, այնքան էլ հեշտ չի կայա­ցել: Էդմոն Մարուքյանը մի կերպ է զիջել, ընդ որում, նույն «Լուսավոր Հայաստա­նի» աղբյուրները դա բացատրում էին նրանով, որ Նիկոլ Փաշինյանը հակված չի եղել Արտակ Զեյնալյանին արձակուրդ տալ, խմբակցության ղեկավարի շուտա­փույթ ընտրության հարցն է դրել, իրենք էլ ստիպված համաձայնել են: 

«Հանրապե­տություն» կուսակցությունից ասում են՝ ընդհանուր առմամբ, «ՔՊ»-ն չի ցանկացել, որ Արտակ Զեյնալյանն առաջադրվի, մենք ասացինք՝ եթե արձակուրդ չտաք, Արտակը դիմում կտա, դուրս կգա կառավարու­թյունից, Փաշինյանն ասել է՝ ոլորտն էսօր ամենածանրաբեռնվածներից է, գործերը՝ մանավանդ ՄԻԵԴ-ի մասով, շատ-շատ են, ուշացնել չի կարելի, առաջարկել է՝ իր նման, աշխատանքից հետո, ժամը 6-ին քարոզարշավին Արտակը մասնակցի, չեն համաձայնել: «Բայց դե Արտակն օրվա մեջ մի երկու ժամ զբաղվում է ՄԻԵԴ-ի գործերով, մնացած ժամանակը տրամադրում է քարոզչությանը»,- ասաց «Հանրա­պետության» մեր աղբյուրը:

Իսկ ո՞վ է ֆի­նանսավորում «Լույսի» քարոզարշավը, խոսակցություններ կան, որ ահագին լուրջ սպոնսորներ ունեք, այդ թվում՝ դրսից Ռուսաստանի հայտնի դեմքեր: «Չկա նման բան, հակաքարոզչություն է, Արամ Սարգսյանն է հիմնական ֆինանսավորո­ղը ու թիմի մնացյալ անդամները»: Եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ ձեր թեկ­նածուն է հաղթել, տեր կկանգնեք ձեր հաղ­թանակին, թե, ինչպես Մանե Թանդիլյանի, ֆրակցիայի ղեկավարի դեպքում, «երգով կնահանջեք»: «Երբեք չկասկածեք, տեր ենք լինելու»: Ի դեպ, Արտակին Երևանի խնդիրների նրբություններում օգնում են ոչ միայն «Ելք»-ի Երևանի ավագանու կար­կառուն անդամները, նրանց թվում՝ Դավիթ Խաժակյանը, Անահիտ Բախշյանը, այլև Երևանի նախկին քաղաքապետ, ՆԳ նա­խարար Սուրեն Աբրահամյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ