12  09  2018

Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանա՝ հասկացրել են հայկական կողմին․ «Հրապարակ»

Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանա՝ հասկացրել են հայկական կողմին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի այցերը Ռուսաստան և որոշ քայլեր առաջացրել են Արևմուտքի տարակուսանքը։ ԱՄՆ-ում չեն հասկանում Սիրիա «հումանիտար զորք» ուղարկելու իմաստը, մանավանդ, որ իրենք նախօրոք տեղեկացված չեն եղել, և Հայաստանում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հետ կապված որոշումները, ինչի մասին հայտարարել է անձամբ Փաշինյանը․

«Տառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական հանձնարարությամբ թույլ եմ տվել մտնել այդ լաբորատորիաները… ռուս մասնագետները երբեք չեն ունեցել մուտքի խնդիր և չեն ունենա` սկսած այն պահից, ինչ ես դարձել եմ վարչապետ»։ Ամերիկյան կողմը հասկացրել է, որ պետք է նման հարցերում գոնե պարիտետ պահվի՝ իրենց առաջ էլ ռուսական լաբորատորիաները բացվեն։ Մեր տեղեկություններով, սրա արդյունքում հայկական կողմին հասկացրել են, որ սեպտեմբերյան Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ