12  09  2018

Գաղտնալսումը լրջագույն հարված էր ոչ թե իշխանությանը, այլ պետությանը․ «Ժողովուրդ»

Գաղտնալսումը լրջագույն հարված էր ոչ թե իշխանությանը, այլ պետությանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱՄՆ-ում 2001 թ. տեղի ունեցած ահաբեկչության 17-րդ տարելիցի օրը փոթորկվեց հայաստանյան ներքաղաքական կյանքը: Մինչ ՀՀ իշխանությունները զբաղված էին «Շանթ 2018» զորավարժությամբ՝ պետական ապարատը բերելով «պատերազմական վիճակի» պատրաստվածության, համացանցում տարածվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը,  որտեղ նրանք խոսում էին «Մարտի 1-ի» գործի մասին: Ու այլևս մեծ կարևորություն չունի երկու պետական պաշտոնյաների հեռախոսազրույցի բովանդակությունը:

Ինքնին փաստը, որ գաղտնալսվել են ԱԱԾ և ՀՔԾ պետերը, այդ գաղտնալսման ձայնագրությունը հայտնվել է համացանցում, պարզապես խայտառակություն է: Տեղի ունեցածը լրջագույն հարված էր ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այլ Հայաստանի Հանրապետությանը: Ի վերջո, թիրախում հայտնվել են ՀՀ անվտանգության ապահովման հարցում ամենաառանցքային դեր ունեցող պաշտոնյաները:

Եվ հետո, հայտնի չէ, թե հրապարա­կող անանուն կողմն էլ ինչ ձայնագրություններ ունի, ինչեր կարող է հրապարակել: ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Եվ հիմա գաղտնալսում իրականացրած անձանց օր առաջ բացահայտելը պարզապես հրամայական է, այլապես կա­րելի է բավական հեռուն գնացող, տխուր հետևություններ անել: Մանավանդ, երբ այս ձայնագրությունը համացանցում տեղադրված էր դեռ սեպտեմբերի 5-ից, բայց այդ մասին իմացվեց, երբ լրատվամիջոցները հանկարծ պարզեցին ու գրեցին:

Արթուր Վանեցյանը երեկ հայտարարեց, թե հակված չէ հավատալ, որ իրենց համակարգում դավաճաններ կան: Բայց չմոռա­նանք, որ Մանվել Գրիգորյանի բանտային լուսանկարը հենց ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հայտնվեց լրատվամի­ջոցներում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ