11  09  2018

Ինչպե՞ս կքվեարկի ՀՀԿ-ն․ «Իրատես»

Ինչպե՞ս կքվեարկի ՀՀԿ-ն․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե քաղաքապետի ընտրության ժամանակ ՀՀԿ-ն ոչ մի թեկնածուի ամբողջությամբ չի սատարելու, թողել են` ով ինչպես կամենա, ում ցանկանա, աջակցի, բացի մեկից: «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Հայկ Մարությանին ոչ մի ՀՀԿ-ական սկզբունքորեն չի աջակցելու:

Սակայն նախապես, ասում են, ՀՀԿ-ում այլ որոշում է եղել` աջակցել մեկ միասնական թեկնածուի, որն իրենց գաղափարապես ու մարդկայնորեն ավելի ընդունելի է: Խոսքը «Լույս» դաշինքը ներկայացնող Արտակ Զեյնալյանի մասին է: Սակայն ՀՀԿ-ում «գցել-բռնել» են ու հասկացել, որ այդ պարագայում էլ իրենց ձայները գնալու են Հայկ Մարությանին, և հրաժարվել են միասնական որոշումից, քանզի ակնհայտ է, որ քաղաքապետարանում «Լույս» դաշինքը կմիանա «Իմ քայլին» ու քաղաքապետ կկարգի Հայկ Մարությանին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ