07 09 2018

Մշակույթի նախարարության նոր նախաձեռնությունը գրողների շրջանում միանշանակ չի ընդունվել. «Ժողովուրդ»

Մշակույթի նախարարության նոր նախաձեռնությունը գրողների շրջանում միանշանակ չի ընդունվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մշակույթի նախարարությունը վերջերս հանդես է եկել ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ նոր նախաձեռնությամբ։ Նախարարությունը որոշել է խրախուսել հետևյալ ժանրերի զարգացումը՝ արկածային, դետեկտիվ, գիտաֆանտաստիկա, ֆենթըզի, սարսափ պատմություն, գեղարվեստական հուշագրություն։ Միայն թե, գրողների շրջանում այս նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը տարակուսանք է հայտնել՝ արդյոք սարսափ ժանրի գրականությունը խրախուսելու հանրային պահանջ կա՞: «Մենք մինչև վերջերս խոր ճգնաժամի մեջ էինք՝ պետական քաղաքականությունը հավասարվել էր մի ոհմակի շահերին, իշխանությունը խրախուսում էր միայն իրեն անմռունչ ծառայող արվեստագետներին։ Հեղափոխությունից հետո պետական միջոցները արժե ծախսել ստեղծագործական հանդուգն մտահղացումներին աջակցելու համար, որոնք քաղաքացիական արիության դրսևորումներից են և դրանով նպաստում են մեր պետականության ամրապնդմանը»,- ասել է նա»։ Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ